Eco


Էլի աշխատեցին, տերևը ունի արժեք




Բնական պաշարներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնական պաշարներ, բնության մարմիններ և ուժեր, որոնք արտադրողականության զարգացման և ուսումնասիրության տվյալ փուլում կարող են օգտագործվել մարդկային հասարակության պահանջմունքների բավարարման համար։

Հատկանիշեր

Բնական պաշարների կարևոր հատկանիշներն են.
1.   քանակի և որակի ինքնավերարտադրումը և ինքնակարգավորումը (անտառ, կենդանիների գլխաքանակ և այլն),
2.   բնական էվոլյուցիայի հետևանքով և մարդու ներգործության ազդեցությամբ բնական պաշարների մեկ որակ, վիճակից մեկ այլ վիճակի անցումը (Սևանա լճիմակարդակի իջեցման հետևանքով լճի էկոհամակարգի փոփոխություն)։
Բնական պաշարները կախված են մարդկանց արտադրողական և ոչ արտադրող, գործունեության տեխնոլոգիական եղանակից, բնույթից, ինտենսիվությունից։

Դասակարգում


Հանքավայր Ռուսաստանում
Բնական պաշարները դասակարգվում են ըստ սպառման և վերականգնման հատկանիշների, մարդու գործունեության մեջ դրանց օգտագործման հիմնական ուղղությունների։

Ըստ սպառման և վերականգնման հատկանիշների

Ըստ սպառման և վերականգնման հատկանիշների դասակարգումը կատարվում է էկոլոգիական պլանավորման և կանխատեսման նպատակով։ Սովորաբար առանձնացնում են
·         գործնականում անսպառ (արեգակի, քամու, մակընթացային, երկրի ներքին էներգիա)
·         սպառվող պաշարներ, որոնք լինում են
·         վերականգնվող (հող, բույս, կենդանի)
·         չվերականգնվող (հանքահումքային)

Ըստ մարդու գործունեության մեջ օգտագործման

Ըստ մարդու գործունեության մեջ օգտագործման հիմնական ուղղությունների՝ բնական պաշարները բաժանվում են 2 խմբի.
Բուսական պաշարներ
Բուսական պաշարներ, աշխարհագրական որոշակի տարածքում առկա բուսատեսակների և համակեցությունների՝ օգտագործման ենթակա քանակություն։ Ըստ նշանակության՝ բուսական պաշարները լինում են արդյունագործական, բնապահպանական, գեղազարդիչ, գիտական և մշակութային

Արդյունագործական բուսական պաշարներ

Արդյունագործական բույսերը հավաքվում, մթերվում և օգտագործվում են ժողտնտեսության տարբեր բնագավառներում։ Ըստ օգտագործման նշանակության՝ բաժանվում են հետևյալ խմբերի՝
·         բնափայտային ՀՀ ծառատեսակների գերակշռող մասը (կաղնի, հաճարենի, սոճի, լորենի, բարդի, բոխի, կեչի, սոսի, թխկի, կենի և այլն) տալիս է արժեքավոր բնափայտ,

·         ուտելի և համեմունքային. մանդակ, սիբեխ, փիփերթ, թելուկ, բոխի, շրեշ, շուշան, սնկեր, սխտոր, անիսոն, սամիթ, մանանեխ,քեմոն, կծվիչ և այլն,
·         մեղրատու, ըստ մեղրատվության՝ տարբերում են
·         բարձր մեղրատու (թխկի, ծորենի, բալենի, կեռասենի, խնձորենի, հոնի, սզնի, չիչխան և այլն),
·         երկրորդական մեղրատու (գազ, շագանակենի, հացենի, թխենի և այլն)
·         ոչ մեղրատու բույսեր
·         վիտամինատու. վիտամիններով հարուստ են ոչ միայն կանաչեղենն ու բանջարեղենը, այլև ծառերի ու թփերի տարբեր օրգաններ (ծիրանենու, ծորենու, մասրենու, լորենու, ընկուզենու պտուղները, կեչու, սոճու, կաղամախու, փշատենու, հացենու տերևները, սոճու սերմերը ևն), 7. յուղատու. ՀՀ բուսաշխարհի որոշ տեսակներ (կեչու, տերևատի, հաճարենու, արոսենու, շլորենու, խաղողի, հաղարջենու, կենու, սոճու, տխլենու, ընկուզենու և այլնի սերմերը) պարունակում են ձեթայուղեր,
·         խեժատու, ամենաարժեքավոր խեժը տալիս են բնափայտավոր գազերը, սոճու խեժից ստանում են բևեկնայուղ, բևեկնախեժ,
·         աղաղանյութատու. աղաղանյութերով հարուստ են դրախտածառի, կաղնու, բոխու տերևները, կեչու, տխլենու, ուռենու ցողունի կեղևը, կաղնու պտուղները, բնափայտը և այլն,
·         ներկատու, ներկանյութերը ստացվում են բույսերի տարբեր օրգաններից, դեղին գույնը՝ սրատերև թխկու, կեչու, գերիմաստու, օրոճի, ոջլախոտի, իշակաթնուկի,կանճրակի տերևներից, ծորենու արմատների կեղևից և այլն, կարմիրը՝ աղտորի և սրնգենու պտուղներից, սզնու, սպանդի, տորոնի, նռնենու, մակարդախոտիկեղևից, տերևներից, կանաչը՝ կեչու, կտտկենու, եղինջի տերևներից, սրնգենու, գիհու պտուղներից, թթենու ծաղկաբույլերից և այլն։

Բնապահպանական և գեղազարդիչ բուսական պաշարներ


Բնապահպանական և գեղազարդիչ բույսերը դիմացկուն են, ունեն հողապաշտպան, ջրապաշտպան, կլիմայակարգավորիչ, առողջապահական, ռեկրեացիոն նշանակություն։

Գիտական և մշակութային բուսական պաշարներ

Գիտական և մշակութային արժեք ունեցող բուսական հավաքածուները գտնվում են բուսաբանական այգիներում,դենդրոպարկերում, գիտահետազոտական նպատակներով օգտագործվում են ուսումնական հաստատություններում, ԳՀԻ-ներում։

Հիմնական խնդիրներ

Չկարգավորված օգտագործման և միջավայրի էկոլոգիական պայմանների վատթարացման հետևանքով բուսական պաշարները նվազել են, որոշ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին և գրանցվել ՀՀ Կարմիր գրքում։
Բուսական պաշարների պահպանության և պաշտպանության հիմնական խնդիրներն են բուսաշխարհի տեսակային բազմազանության ամբողջության ապահովումը, բուսական աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործման կանխումը, բուսատեսակների աճելավայրերի շահագործումը (տնտեսական նպատակներով) ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն՝ բուսածածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարության պահպանումը, բուսաշխարհի օբյեկտների պաշտպանումը վնասատուներից, հիվանդություններից և բնական աղետներից։





Ազնվամորի
Անանուխ
Անթառամ
Առյուծագի
Արյունախմիկ դեղատու
Բռնչի սովորական
Դժնիկ լուծողական
Եղեսպակ դեղատու
Եզան լեզու
Եղերդակ
Եղինջ
Երիցուկ դեղատնային
Լոշտակ սպիտակ
Խատուտիկ դեղատու
Հազարատերևուկ
Տերեփուկ կապույտ
Դեղաբույսերը մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ են: Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով: ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 բուսատեսակ (օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի բուսական ծագում): Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանցում պարունակվող քիմիական տարբեր բաղադրության նյութերով՝ ալկալոիդներով, գլիկոզիդներով, սապոնիններով, եթերայուղերով, ֆլավոնիդներով, աղաղանյութերով, վիտամիններով, որոնք ֆիզիոլոգիական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա: 
Հավաքած դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում՝ բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր և հյութեր: Չորացրած դեղաբույսերն օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործական արդյունաբերության մեջ՝ հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար:
Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական պատրաստուկներին ներկայացվող պահանջները՝ արդյունավետությունն ու անվտանգությունը, նույնն են: Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից ստացված միացությունները: Հմուտ օգտագործման դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են միմյանց:
ՀՀ-ում առավել տարածված դեղաբույսերից են.
ազնվամորի (անտառամորի, մոռենի). վայրի կիսաթուփ է, աճում է  անտառների բացատներում, ձորեզրերին: Մշակվում է պարտեզներում, պուրակներում: Բուժիչ նպատակով օգտագործում են պտուղները, մասամբ՝ տերևներն ու ծաղիկները: Ունի քրտնաբեր, ջերմիջեցնող, կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություններ:
Անանուխ (դաղձ). բազմամյա, կոճղարմատավոր վայրի կամ մշակովի խոտաբույս է: Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:
Անթառամ. բազմամյա խոտաբույս է: Աճում է տափաստանային գոտիներում, ավազային հողերում, սարալանջերում: Թուրմը և եփուկն ունեն լեղամուղ, հակամանրէային հատկություններ:
Առյուծագի. բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք, նաև մշակվում է: Բուժման նպատակով օգտագործում են տերևները և ընձյուղների գագաթները: Պատրաստուկներն ունեն կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող, սրտի աշխատանքը կարգավորող, զարկերակային ճնշումն իջեցնող և քնաբեր հատկություններ:
Արյունխմիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառների բացատներում: Բուժիչ նշանակություն ունեն արմատներն ու կոճղարմատները, որոնցից ստացվող պատրաստուկները տտիպ են և օժտված են հակաբորբոքային և արյունահոսությունը դադարեցնող հատկություններով:
Բռնչի սովորական. վայրի թուփ է, աճում է ջրամբարների ափերին, թփերի մացառուտներում, անտառներում: Բուժիչ հատկություն ունեն կեղևը և պտուղները: Կեղևից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող ազդեցություն: Պտուղները պարունակում են  C վիտամին ու կիրառվում են ստամոքսի խոցի դեպքում և որպես միզամուղ միջոց:
Դժնիկ լուծողական (բեկտենի). թուփ է կամ փոքր ծառ, աճում է բաց տարածություններում, լեռնային կիրճերում: Պտուղների թուրմն ու եփուկն օգտագործվում են քրոնիկական փորկապությունների ժամանակ:
Եզան լեզու մեծ. բազմամյա խոտաբույս է, տարածված մոլախոտ է: Աճում է ամենուրեք: Թարմ տերևների հյութն ունի մանրէասպան, արյունահոսությունը դադարեցնող և խորխաբեր հատկություններ, օգտագործվում է հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների, խոցային հիվանդության, ստամոքսաբորբերի ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ թարմ տերևները եռացող ջրում լվանալուց հետո կապում են վերքերին, և այն մաքրում է թարախը:
Եղեսպակ դեղատու. մշակովի բույս է: Տերևները հավաքում են ծաղկումից անմիջապես հետո, որոնցից ստացված պատրաստուկներն օգտագործվում են որպես հակաբորբոքային, ախտահանող միջոց բերանի խոռոչի և վերին շնչուղիների լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակ: Թարմ տերևներն ունեն մանրէասպան հատկություն:
Եղերդակ (ճարճատուկ). երկամյա կամ միամյա խոտաբույս է: Բոլոր օրգանները պարունակում են կաթնահյութ: Անջրդի հովիտներում, անտառեզրերին, ճամփեզրերին և առուների եզրերին աճում է եղերդակի 2 տեսակ: Արմատների թուրմն ունի ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, իսկ տերևների թուրմը՝ հակամանրէային ազդեցություն:
Եղինջ երկտուն. բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիներում, առավելապես ստվերոտ և խոնավ անտառներում, թփուտներում: Տերևներից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող, արյան մակարդելիությունը խթանող, հարթ մկանների տոնուսը բարձրացնող, նյութափոխանակությունը կարգավորող հատկություններ:
Երիցուկ դեղատնային. միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Աճում է դաշտերում, մարգագետիններում, նաև մշակվում է: Ծաղկազամբյուղների թուրմն ու եփուկը, որպես հակաբորբոքային, քրտնաբեր, վարակազերծող միջոց, օգտագործվում են լուծի դեպքում, կոկորդի և լնդերի բորբոքումների, բերանաբորբի ժամանակ:
Լոշտակ սպիտակ (մարդախոտ). բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիների գետահովիտներում, անտառի բացատներում, աղբուտներում: Բուժիչ նպատակով հիմնականում օգտագործվում են արմատները, որոնց եփուկն ունի ցավամոքիչ, արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ, լուծողական հատկություններ:
Լորենի սրտաձև կամ մանրատերեվ. տերևաթափ ծառ է: Աճում է սաղարթավոր անտառներում՝ բոխու, կաղնու, հաճարի ծառերի հետ: Օգտագործում են ամբողջական ծաղկաբույլերը, որոնց տաք թուրմը կիրառվում է որպես քրտնաբեր միջոց մրսածության ժամանակ, իսկ եփուկը՝ մանրէասպան հատկության շնորհիվ՝ բերանի և կոկորդի ողողումների համար:
Խավրծիլ. մշակովի բույս է: Արմատներից ստացվող պատրաստուկների մեծ չափաքանակներն ունեն լուծողական, փոքրը՝ ախորժակը գրգռող հատկություն:
Խատուտիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիների այգիներում, դաշտերում, մարգագետիններում, ցանքերում: Եփուկը և ջրաթուրմն օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ, մարսողությունը կարգավորող միջոց:
Կատվախոտ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է Իջևանի, Սևանի, Վայքի, Մեղրու, Վանաձորի անտառային բացատներում, ալպյան մարգագետիններում: Արմատի թուրմն ու մզվածքն ունեն սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող, նյարդերը հանգստացնող, մարսողությունը լավացնող ներգործություն:
Կյանքի արմատ (ժենշեն). վայրի և մշակովի բույս է: Արմատներից ստացվող փոշին, թուրմը և պատրաստուկները կիրառվում են արյան թերճնշման, որոշ նյարդային հիվանդությունների, գերհոգնածության ժամանակ՝ որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց:
Հազարատերեվուկ սովորական. բազմամյա խոտաբույս է: Աճում է Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերի մարգագետիններում ու թփուտներում: Պատրաստուկները բարձրացնում են արյան մակարդելիությունը, լավացնում ախորժակը, կարգավորում մարսողությունը, ունեն հակաբորբոքային և հակամանրէային հատկություններ:
Հալվե ծառանման. վայրի և մշակովի բույս է: Աճեցվում է սենյակային պայմաններում: Տերևների հյութը պարունակում է բազմաթիվ ֆերմենտներ, վիտամիններ և կիրառվում է թարախային վերքերի, այրվածքների, մաշկի որոշ բորբոքային հիվանդությունների ժամանակ: Հյութն օգտագործվում է նաև քրոնիկական փորկապության, իսկ տերևների մզվածքը՝ խոցային հիվանդության և աչքի հիվանդությունների ժամանակ:
Մանանեխ. վայրի խոտաբույս է:  Աճում է դաշտերում, մարգերում, ճանապարհների մոտ: Սերմերը պարունակում են գլիկոզիդներ և օգտագործվում են մանանեխի փոշի ու եթերայուղ ստանալու համար:

Մանանեխի ծեփուկները և լոգանքները խորհուրդ են տրվում վերին շնչուղիների հիվանդությունների ու մրսածության ժամանակ:
Մասրենի. վայրի և մշակովի բույս է: Աճում է ամենուրեք՝ անտառների բացատներում, գետահովիտներում, լեռնալանջերին: Պտուղները հարուստ են վիտամիններով: Պտուղների եփուկն օգտագործվում է որպես վիտամինային և մարսողությունը լավացնող, իսկ պատրաստուկները՝ լյարդի, լեղապարկի և միզաքարային հիվանդությունների ժամանակ՝ որպես հակաբորբոքային, ինչպես նաև արյունաստեղծ համակարգը խթանող միջոց:
Սրոհունդ սովորական (արևքուրիկ). բազմամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք՝ մարգագետիններում, գետահովիտներում, անտառային բացատներում: Եփուկը և սպիրտային թուրմն ունեն կապող, հակամանրէային, հակաբորբոքային, հակաճիճվային, ինչպես նաև հյուսվածքների վերականգնումը խթանող հատկություններ: Տերևներից և ցողունից ստանում են իմանին և նովոիմանին պատրաստուկները, որոնք կիրառվում են վերքերի, այրվածքների, կրծքագեղձի բորբոքումների բուժման համար:
Տատրակ սովորական. բազմամյա խոտաբույս է: Աճում է Սևանի ավազանի,

Տավուշի, Վայքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում՝ գետափերին, խոնավ ձորերում, կավահողերում: Տերևների և ծաղիկների թուրմն ունի խորխաբեր ու քրտնաբեր հատկություններ և օգտագործվում է հազի, բրոնխային հեղձուկի, թոքաբորբի և այլ հիվանդությունների ժամանակ:
Տերեփուկ կապույտ. միամյա խոտաբույս է: Աճում է ամենուրեք՝ անմշակ հողերում, թփուտներում: Բուժիչ նշանակություն ունեն ծաղիկները, որոնց թուրմն օգտագործվում է որպես միզամուղ, լեղամուղ, քրտնամուղ, հակաբորբոքային միջոց, ինչպես նաև թրջոցների ձևով՝ աչքի լորձաթաղանթի բորբոքման, արցունքահոսության ժամանակ:
Տուղտ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է գետափերին, ձորեզրերին, այգիներում, խոնավ մարգագետիններում: Տարածված է նաև հայկական տուղտը, որը հանդիպում է Արմավիրի, Տավուշի, Արարատի, Սյունիքի մարզերում: Չորացրած արմատներից ստացվող փոշին և թուրմն ունեն խորխաբեր ու հակաբորբոքային հատկություններ, օգտագործվում են շնչուղիների, միզուղիների, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ:
Օճառախոտ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է Արարատի, Տավուշի, Գուգարքի, Սյունիքի մարզերի ցանքերում, խոտհարքներում, անտառի բացատներում, ճամփեզրերին: Բուժիչ հատկություն ունեն արմատները, որոնք օժտված են լեղամուղ, ջերմիջեցնող, ցավերը հանգստացնող ազդեցությամբ և օգտագործվում են լյարդի ու երիկամների հիվանդությունների, պոդագրայի, հազի, քթի և ըմպանի ախտահարումների ժամանակ:
Օշինդր դառը. բազմամյա խոտաբույս է: Աճում է ՀՀ բոլոր գոտիների ցանքերում, այգիներում, ճամփեզրերին. հիմնականում մոլախոտ է: Վերգետնյա մասերը պարունակում են եթերայուղ, գլիկոզիդներ, աղաղանյութեր, օրգանական թթուներ: Բուժիչ նշանակություն ունեն տերևները և ծաղկազամբյուղները, որոնցից ստացվող թուրմը, մզվածքը և պատրաստուկները կարգավորում են մարսողությունը, լավացնում ախորժակը: Օգտագործվում են լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ: 



Կյանքի արմատ

Հալվե ծառանման
Մանանեխ











Մասրենի` պտուղներով
Սրոհունդ սովորական
Տատրակ սովորական
^












Տուղտ դեղատու
Օճառախոտ դեղատու
Օշինդր դառը
H




http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=189
Կատվախոտ դեղատու


Աշխարհի բնակչության թիվ. փաստեր, կանխատեսումներ

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2045-2050 թվականներին երկրագնդի վրա 2.2 միլիարդով ավելի շատ մարդ կապրի, քան այսօր: Բնակչության 70 տոկոսը կբնակվի քաղաքներում: Ասիան և Աֆրիկան առաջատար կմնան բնակչության աճի առումով, իսկ եվրոպացիների թիվը զգալիորեն կնվազի: Աֆրիկայի քաղաքներում բնակչության թիվը 414 միլիոնից կհասնի 1 միլիարդ 200 միլիոնի, իսկ Ասիայի բնակչության թիվը 1 միլիարդ 900 միլիոնից կդառնա 3 միլիարդ 300 միլիոն: Եվ այդպիսով՝ այդ 2 մայրցամաքների բնակչության թիվը կկազմի աշխարհի ընդհանուր բնակչության 86 տոկոսը:
Երկրագնդի ներկայիս բնակչության քանակը՝ 7 միլիարդ, մտահոգությունների տեղիք է տվել ողջ աշխարհում: Այդ թվաքանակի նկատմամբ գիտնականների վերաբերմունքը բացասական է, և նրանք նախազգուշացնում են՝ աշխարհի բնակչության աճի հետևանքով ի հայտ կգան տնտեսական ու սոցիալական բազում մարտահրավերներ ու սպառնալիքներ: 1987 թ-ին երկիր մոլորակի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանը: Այդ ժամանակվանից արդեն փորձագետները և գիտնականներն ահազանգում էին բնակչության աճի վտանգների մասին: Զգուշացումների համար հիմք էին հանդիսացել բնակչության սրընթաց աճը, ազգաբնակչության հետ կապված կանխատեսումները և վիճակագրական տվյալների ու Երկիր մոլորակի սահմանափակ ռեսուրսների համեմատական վերլուծությունները: Փորձագետները վստահ են, որ աշխարհի բնակչության կտրուկ աճը կհանգեցնի «խոշոր պայթյունի», ինչի հետևանքով կիջնի ոչ միայն կյանքի կենսամակարդակը, այլև երկրագնդի վրա կվտանգվի առողջ կյանքը: Ուստի՝ բնակչության աճը սկսվեց դիտարկվել որպես համաշխարհային սպառնալիք:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի կառավարող խորհրդի կողմից 1989 թ-ին հուլիսի 11-ը հռչակվեց որպես Բնակչության համաշխարհային օր: Այդ օրվա հռչակման նախապատմությունը կապված է 1987 թ-ի հուլիսի 11-ին լույս աշխարհ եկած 5 միլիարդերորդ քաղաքացու հետ: Ի նշանավորումն այդ իրադարձության՝ ՄԱԿը հուլիսի 11-ը կոչեց Հինգ միլիարդի օր: Արդեն 2011 թ-ի հոկտեմբերին էլ աշխարհի բնակչությունը հատեց 7 միլիարդի սահմանը, և կանխատեսումների համաձայն՝ 2050 թ-ին աշխարհի բնակչության թիվը կհասնի ավելի քան 9 միլիարդի:
Սակայն ոչ բոլորն են վտանգավոր համարում բնակչության աճը: Մասնավորապես ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն, դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինի «Մարդիկ և հնարավորությունները 7 միլիարդանոց աշխարհում» վերնագրով զեկույցի նախաբանում հեղինակը դրական գնահատականներ է տալիս այդ փաստին. «Մենք բնակչության այս ռեկորդային թիվը մարդկության հաջողությունը համարելու բազմաթիվ պատճառներ ունենք: Յոթ միլիարդի եզրագծին հասնելը կարելի է համարել և՛ խնդիր, և՛ հնարավորություն, և՛ գործողության կոչ»:
Կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տասնամյակներին քաղաքային բնակչության թվաքանակը մոլորակի վրա կսկսի սրընթաց աճել, և մինչև 2030 թ-ը քաղաքներում արդեն կբնակվի մոտ 4.9 մլրդ մարդ: Մինչ օրս երկրագնդի բնակիչների մեծամասնությունն ապրում էր գյուղական տեղանքում, իսկ մինչև 2030 թ-ն ընկած ժամանակահատվածում գյուղի բնակիչների թիվն արդեն կկրճատվի մոտավորապես 28 միլիոնով: Քաղաքային բնակչության ամենամեծ աճը բաժին կընկնի զարգացող երկրներին: Մինչև 2030 թ-ը Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի քաղաքային շրջանների բնակչության թիվը, 2000 թ-ի ցուցանիշների համեմատ, գրեթե կկրկնապատկվի: Օրինակ՝ Ասիայում քաղաքաբնակների թիվը 1.36 միլիարդից կհասնի 2.64 միլիարդի, Աֆրիկայում՝ 294 միլիոնից 742 միլիոնի, իսկ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում՝ 394 միլիոնից 609 միլիոնի: Այլ կերպ ասած՝ 20 տարի անց Աֆրիկայում և Ասիայում կբնակվի մոլորակի 10 բնակիչներից գրեթե 7-ը: Զարգացած երկրներում քաղաքային բնակչության աճն այդքան նշանակալից չի լինի. 870 միլիոնից մինչև 1.01 միլիարդ: Զարգացող երկրների համար ուրբանիզացիան վտանգավոր է, քանի նոր քաղաքաբնակների մեծամասնությունը չքավոր կլինի: Այսօր մոտ 1 մլրդ մարդ բնակվում է քաղաքային աղքատ թաղամասերում, ընդ որում՝ 90 տոկոսը՝ հենց զարգացող երկրներում: Քաղաքների գերբնակեցման հետ կապված խնդիրները տարեցտարի միայն կխորանան:
Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվարկների համաձայն՝ 2050 թ-ին կյանքի միջին տևողությունն աշխարհում կկազմի 77 տարի, իսկ 60-ից բարձր տարիք ունեցող բնակչությունը կկազմի աշխարհի բնակչության 20 տոկոսը:
Տարիքի աճին զուգընթաց աճում են նաև առողջությունն ապահովող ծախսերը: Տարեց մարդկանց անառողջ վիճակը կարող է երկրների հասարակության, տնտեսության և ընտանիքների համար լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել, ուստի աշխարհի բնակչության ծերացումը ևս համարվում է 21-րդ դարի հրատապ խնդիրներից մեկը: Առաջիկա հինգ տարվա ընթացքում 60 տարեկանից բարձր բնակչության քանակը կգերազանցի 5-ից ցածր տարիք ունեցող երեխաների թիվը: ԱՀԿի տվյալներով՝ ամենաարագը ծերանում է միջին և ցածր եկամուտ ունեցող երկրների բնակչությունը: 2050 թ-ին այդպիսի երկրներում կապրի երկրագնդի 2 միլիարդ մեծահասակ բնակչության շուրջ 80 տոկոսը:
ՄԱԿ-ի՝ ժողովրդագրական վիճակի վերաբերյալ զեկույցի համաձայն՝ 2050 թ-ին Հայաստանի բնակչությունը կազմելու է 3 միլիոն՝ ներկայիս 3 միլիոն 200 հազարի փոխարեն, իսկ Վրաստանի բնակչությունը կազմելու է 3 միլիոն 500 հազար՝ ներկայիս 4 միլիոն 500 հազարի փոխարեն: Ի տարբերություն Հայաստանի ու Վրաստանի՝ Ադրբեջանի բնակչությունը 2050 թ-ին հասնելու է 11 միլիոնի՝ ներկայիս 9 միլիոն 500 հազարի փոխարեն: Հետխորհրդային տարածաշրջանում բնակչության շեշտակի նվազում է սպասվում Ռուսաստանին: Կանխատեսումների համաձայն՝ 2050 թին Ռուսաստանի բնակչության թիվը 142 միլիոնից կնվազի մինչև 120 միլիոնի: Բնակչությունը նաև նկատելիորեն կծերանա: Ուկրաինայի բնակչությունը ներկայիս 45.5 միլիոնից կնվազի է մինչև 33 միլիոն: Մոլդովայի բնակչությունը մոտ 3 միլիոնից կիջնի 2 միլիոնի, Իտալիայի բնակչությունն էլ կնվազի մոտավորապես 7 միլիոնով: Հակառակ այս տվյալների՝ կենտրոնասիական բոլոր հանրապետությունների բնակչության թիվը զգալիորեն կաճի: Ամենամեծ բնակչությունն ունեցող երկրի՝ Չինաստանի բնակչությունը ևս կտրուկ կնվազի է՝ գրեթե 10 տոկոսով: Ըստ զեկույցի՝ 2050 թ-ին Չինաստանը ներկայիս 1 միլիարդ 347 միլիոնի փոխարեն կունենա մոտ 100 միլիոնով պակաս բնակչություն: Դրա հիմնական պատճառը պետության կողմից իրականացվող «մեկ ընտանիք, մեկ երեխա» քաղաքականությունն է, որի շրջանակում արգելվում է երկրորդ երեխայի ծնունդը: Բնակչության նվազմանը զուգահեռ՝ նույն քաղաքականության հետևանքով Չինաստանի բնակչությունը բավականին արագ տեմպերով կծերանա:
Այս հարյուրամյակի կեսին Հնդկաստանը բնակչության թվաքանակով կհայտնվի 1-ին հորիզոնականում՝ գրանցելով 489 մլն աճ. բնակչության ընդհանուր թիվը կկազմի 1.6 մլրդ: Չինաստանը ծնելիության նվազման տեմպերի արդյունքում կունենա ընդամենը 76 մլն աճ, ընդհանուրը՝ 1.4 միլիարդ: ԱՄՆ-ի բնակչության աճի տեմպերը հստակ են. 2050 թ-ին այն կկազմի 395 մլն: Ծնելիության աննախադեպ աճ կգրանցվի առավել քիչ զարգացած երկրներում՝ Աֆղանստանում, Ուգանդայում, Չադում, Մալիում, Լիբիայում և այլն: Բնակչության գերաճ կնկատվի Պակիստանում՝ 147 մլն, Նիգերիայում՝ 127 մլն, Կոնգոյում՝ 120 մլն:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ ծնելիության նվազումը պայմանավորված է մարդկանց երկարակեցությամբ, որի «բաղադրատոմսը» կհայտնվի հիմնականում ճապոնացիների, չինացիների, շվեդների, շվեյցարիացիների և իսլանդացիների ձեռքերում: Այս երկրների բնակիչները կապրեն առնվազն 86 տարի: Այսօր արդեն աշխարհում ապրում է 80 տարեկանը հատած 84 միլիոն մարդ, իսկ հարյուրամյակի վերջում այդ թիվը կհասնի 390 միլիոնի: Ամենաերիտասարդները կլինեն աֆրիկյան հետևյալ երկրները՝ Տանզանիան, Բոթսվանան և Պապուա Նոր Գվինեան: Այս երկրների բնակչության 65 տոկոսը կմտնի 15-60 տարեկանների տարիքային խմբի մեջ: Ամենածեր պետությունների շարքին կդասվեն Ճապոնիան, Իտալիան և ֆրանսիական Մարտինիկան, որոնց յուրաքանչյուր 7-րդ բնակիչը կլինի 80 և ավելի տարեկան:
Ժողովրդագրական վիճակի վրա լուրջ ազդեցություն կունենա ՁԻԱՀ-ի տարածումը, ինչի հետևանքով Ժողովրդագրական անկումը կկազմի մոտավորապես 480 մլն: ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի համաճարակը մեծ կորուստներ կպատճառի մասնավորապես առավել քիչ զարգացած 60 երկրների, որոնցից 40-ը գտնվում են Աֆրիկայում, 12-ը՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ծոցում, 5-ը՝ Ասիայում, իսկ մնացած 3-ը՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Այս տարի արդեն այդ ցուցակում են հայտնվել երկու խոշոր երկրներ՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն:
2050 թ-ին առաջ կգա նաև բնակչությանը սննդով ապահովելու խնդիրը: Այս հարյուրամյակի առաջին կեսին սննդի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների պահանջարկն ավելի քան 2 անգամ կավելանա: Սա այն դեպքում, երբ մոլորակի բնական ռեսուրսները բավականին արագ տեմպերով հիմնականում սպառվում են, քան համալրվում: Այսպիսով՝ սննդի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների պահանջարկը լուրջ խնդիրների առջև կկանգնեցնի մարդկությանը: Բացի մարդկանց բավարար քանակով սննդով ապահովելու գործընթացից՝ բնությունը միաժամանակ պետք է անընդհատ հարմարվի պարբերաբար փոփոխվող բնակլիմայական պայմաններին՝ ապահովելով երկրի կենսաբազմազանությունը: Խնդիրներ կառաջացնի նաև գյուղական տարածքներից բնակիչների՝ մեծ ծավալով քաղաքներ տեղափոխվելու հանգամանքը: Այսինքն՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը զգալիորեն կնվազի:
***
Մեր թվարկության ամենասկզբում ամբողջ աշխարհում բնակվում էր մոտավորապես 300 միլիոն մարդ, իսկ արդեն 1-ին հազարամյակի ավարտին այդ թիվը հասել էր 400 միլիոնի: Հետզհետե մոլորակի բնակչության թիվն ինտենսիվորեն աճում էր.
 1500 թ-ին՝ 500 միլիոն,
1800 թ-ին՝ 980 միլիոն,
1900 թ-ին՝ 1 միլիարդ 960 միլիոն,
1960 թ-ին՝ 3 միլիարդ,
1993 թ-ին՝ 5.65 միլիարդ,
1999 թ-ին՝ 6 միլիարդ,
2003 թ-ին՝ 6.3 միլիարդ,
2006 թ-ին՝ 6.5 միլիարդ,
2010 թ-ին՝ 6.8 միլիարդ,
2011 թ-ին՝ 7 միլիարդ,
կանխատեսումները 2050 թ-ին՝ 9.5 միլիարդ:





Комментариев нет:

Отправить комментарий