Հայոց պատմություն

Հայկական կամավորական շարժում (1914-1918)

  • Հսկել այս էջը
Հայկական կամավորական շարժում 1914-1918, հայրենասիրական շարժում՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական բանակը համալրելու և Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով։ հայ հասարակաքաղաքական շրջանները դեռևս պատերազմից առաջ, ելնելով ցարական կառավարության 1914-ի հուլիսի 23-ի՝ ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից, և հույս ունենալով, որ ռուս, բանակում հայկական զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն արևմտյան Հայաստանի ազատագրմանը, բանակցություններ սկսեցին Կովկասի փոխարքա Ի. Ի. Վորոնցով-Դաշկովի հետ։ ցարական կառավարությունը, հետամուտ լինելով իր շահերին Մերձավոր Արևելքում ևԱրևմտյան Հայաստանում և վստահ Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի համակրանքին։

Կամավորական ջոկատների կազմավորումEdit

Առաջին կամավորական ջոկատի հրամանատարը՝ Անդրանիկ Օզանյանը
Երկրորդ կամավորական ջոկատի հրամանատրը՝ Դրաստամատ Կանայանը
Չորրորդ կամավորական ջոկատի հրամանատարը՝ Քեռին (Արշակ Գավաֆյան)
Վեցերորդ կամավորական ջոկատի հրամանատարը՝ Հայկ Բժշկյանը (Գայ)
1914-ի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ՝ անորոշ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին և ելնելով հայ ժողովրդի շահերից, եռանդուն գործունեութուն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող 2054 հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 զինվոր։ Հայ աշխարհիկ և հոգևոր շրջանների ներկայացուցիչները փոխարքայի խորհրդով Անդրկովկասում և հայկական գաղթավայրերում իրենց հայրենակիցներին կոչ էին անում Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները։ Կամավոր, ջոկատները կազմակերպելու, նրանց զենքով և զինամթերքով ապահովելու համար ստեղծվել էր ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն ուներ Ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում, իսկ Հայոց ազգային բյուրոն իր ենթաբաժիններն ուներ ՄոսկվայումՊետերբուրգումՆոր Նախիջևանում,ՄարիուպոլումԲաքվում և այլուր։ Հայկական կամավորական շարժմանը նյութական զգալի օգնություն ցույց տվեցին հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի,Թիֆլիսի, նաև Նյու ՅորքիՓարիզիԼոնդոնի հայկական կոմիտեները, իսկ զենքով, ռազմահանդերձանքով՝ ցարական կառավարությունը։ Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավոր, չորս ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցինԱնդրանիկը (1-ին ջոկատ), Դրաստամատ Կանայանը (Դրո. 2-րդ ջոկատ). Համազասպ Սրվանձտյանը (3-րդ ջոկատ), Քեռին (Արշակ Գաֆավյան, 4-րդ ջոկատ)։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ (հրամանատար՝ Ա. Ջանփոլադյան), 6-րդ և 7-րդ ջոկատները։ 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հազար։ 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որի զոհվելուց (1915-ի հունվարին) հետո նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը (Գայ)։ 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղության ի հրամանատարությամբ։

Կամավորական ջոկատների մարտեր

Կամավորական առաջին ջոկատները ռազմաճակատ մեկնեցին 1914-ի նոյեմբերին։ 1-ին ջոկատը կռվում էր Խոյ-Դիլման-Վան, 2-րդը Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան, 3-րդըԿաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ, 4-րդը՝ Սարիղամիշ-Էրզրումուղղություններով։ Հայ կամավորները կռվում էին քաջությամբ։ Մարտական սխրանքներով հատկապես աչքի ընկավ կամավորական 1-ին ջոկատը։ 1915-ի ապրիլին այն հաղթական մարտեր մղեց Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում՝ Վանի ուղղությամբ, և ռուս, զորքերի հետ գլխովին ջախջախեց Խալիլ բեյի 12 hոqանոց բանակը։ Այդ հաղթանակով կանխվեց թուրքերի ներխուժումը Անդրկովկաս։ Անդրանիկի ջոկատը, հետապնդելով Խալիլ բեյին, անցավ թուրք-պարսկական սահմանը, նոր հարված հասցրեց թուրքերին Խանասորիլեռնանցքում և մտավ Բաշկալե։ Դրանով իսկ խափանվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ բեյի զորամասին օգնության հասնելու թուրք, ծրագիրը։ 1915-ի մայիսի 17-ին Արարատյան գունդը, Վարդանի հրամանատարությամբ , գեներալ Նիկոլաևիզորախմբի կազմում, առաջինը մտավ Վան։ Վանի ազատագրումից հետո հայկական կամավոր, չորս ջոկատները, գեներալ Տրուխինի զորաբանակի կազմում, համառ մարտեր մղեցին Վանա լճի հարավային մասում և, հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը, շարժվեցին Մուշի և Բաղեշի ուղղությամբ։ 1915-ի հուլիսի 9-ին թուրքական 3-րդ բանակի աջ թևում ստեղծված հարվածային զորախումբը (մոտ 11 դիվիզիա) հարձակման անցավ ռուսական զորքերի Կովկասի 4-րդ կորպուսի դեմ Կոփ-Մանազկերտ-Ալաշկերտ-Կաղզվան ուղղությամբ, ճեղքեց ռուսների պաշտպանությունը, առաջ շարժվեց ստեղծելով Վանի շրջապատման լուրջ վտանգ հյուսիս-արևմուտքից։ Ռուս, զորքերը նահանջեցին։ Սկսվեց Վասպուրականի հայերի գաղթը Անդրկովկաս։ Այդ օրհասական պահին օգնության հասան կամավորները, որոնք Վասպուրականի նահանգի 200 գաղթականներին հասցրին ռուսթուրքական սահմանը։ 1915-1916-ին կամավոր, ջոկատները շոշափելի ծառայություն մատուցեցին ռուսական զորքերի Կովկասյան բանակին Արևմտյան Հայաստանի մեծ մասը ազատագրելիս։

Կամավորական ջոկատների հետագա ճակատգիրըEdit

Ռուսական բանակի հրամանատարությունը, բարձր գնահատելով հայ կամավորների օժանդակությունն ու նվիրվածությունը, միաժամանակ անվստահությամբ էր վերաբերվում նրանց։ ցարական իշխանությունների ծրագրերի մեջ չէր մտնում արևմտյան Հայաստանը ինքնուրույն տեսնելու հեռանկարը։ Այդ պատճառով էլ նրանք դեմ էին հայկական կամավորական ջոկատների միավորմանը։ Ավելին՝ 1915-ի դեկտեմբերին գլխավոր հրամանատարությունը ցրեց կամավոր, ջոկատները և դրանց հիման վրա ռուս, զորամասերի կազմում ստեղծեց հայկական հրաձգային գումարտակներ։ Այս քաղաքականությունը խիստ դժգոհություն առաջ բերեց հայ կամավորների շարքերում։ Այդուհանդերձ, նորաստեղծ հայկական գումարտակները, որոնք հավատում էին ոուսական զենքի հաղթանակին, գործուն մասնակցություն ունեցան 1916-1917-ին Արևմտյան Հայաստանում ևԻրանում մղված մարտերին։ Հայկական կամավոր, ջոկատները հերոսաբար էին մարտնչում նաև Անտանտիերկրների բանակներում։ Հայ կամավորներից կազմված Հայկական լեգեոնը (կամ Արևելյան լեգեոնը) մասնակցեց Մերձավոր Արևելքում Թուրքիայի դեմ մղված ռազմական գործողություններին և իր առաջին մարտական մկրտությունը ստացավ Արարայի ճակատամարտում (1918) ՝ նպաստելով թուրք, զորքերի վերջնական ջախջախմանը։ Ապա մասնակցեց Սիրիայի և Լիբանանի համար մղված մարտերին և Կիլիկիայում մղված ռազմական գործողություններին։
1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ռուսական բանակի հրամանատարությունը, ելնելով ռազմաճակատը պահելու անհրաժեշտությունից, լրացուցիչ միջոցներ ձեռնարկեց հայկական գումարտակները համալրելու և սպառազինելու ուղղությամբ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից և իր զորքերը դուրս բեբեց Կովկասի ռազմաճակատից։ Նախկին կամավոր, ջոկատներից և ռուս, բանակում ծառայող հայ զինվորականներից (մասամբ նաև ռուսներից) ստեղծված հայկական կանոնավոր գորաջոկատները մի որոշ ժամանակ անհավասար մարտերում դիմադրեցին թուրքերին։ Խախտելով 1917-ի դեկտ. 5-ին կնքված Երզնկայի զինադադարը՝ թուրք, զորքերը հարձակման անցան և վերագրավեցին Արևմտյան Հայաստանը։
1918-ի աշնանը առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով, Թուրքիայի պարտությամբ։ Հայ բոլշևիկները դեմ էին հայկական կամավորական շարժմանը՝ այն դիտելով որպես հայ բուրժուազիայի և նրա կուսակցությունների արկածախնդրության արգասիք, նրանց կողմից թուրք, լծից արևմտահայերի ազատագրման՝ ժողովրդի մեջ լայն արձագանք գտած գաղափարի չարաշահում։ Հայկական կամավորական շարժման այսպիսի գնահատականը բխում էր բոլշևիկյան այն թեզից, որ հայ և մյուս ժողովուրդների ազատագրման միակ ուղին սոցիալական հեղափոխությունն է, իսկ Հայկական կամավորական շարժման օբյեկտիվորեն նպաստում էր ռուսական բանակի հաղթանակին, հետևապես և ցարիզմի ամրապնդմանը։
Մինչդեռ իրականում հայկական կամավորական ջոկատների և հետագայում ստեղծված հայկական կանոնավոր զորամասերի հիմնական նպատակը հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանումն ու արևմտյան Հայաստանի ազատագրումն էր։

Комментариев нет:

Отправить комментарий